Միջազգային

Սիրիայի հյուսիս - արեւելքում ամերիկյան ուղղաթիռ Է աղետի ենթարկվել. SANA

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հյուսիս - արեւելքում ամերիկյան ուղղաթիռ Է աղետի ենթարկվել. SANA

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ուղղաթիռ Է վայր ընկել Սիրիայի Հասեկեի նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է SANA գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ուղղաթիռն ընկել Է Թել Հադադ բնակավայրից ոչ հեռու: Նշվում Է, որ վայրը, որտեղ տեղի Է ունեցել մարտական մեքենայի անկումը, շրջապատել են ամերիկյան բանակի զրահապատ փոխադրամեքենաները:

Միջադեպի մանրամասները չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում