Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը գերազանցել է 80 հազարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում բնակվող՝ 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել Է 80 հազարի նշագիծը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված տվյալները:

Նշվում Է, որ ներկայումս Ճապոնիայում բնակվում Է 80 450 մարդ, որոնց տարիքը գերազանցում Է 100-ը: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել Է 9 176-ով: Ուշագրավ Է, որ նրանց 88 տոկոսը կանայք են՝ 70 675: Գերատեսչության տվյալներով՝ երկրի ամենատարեց կինը 117 տարեկան Է, նա բնակվում Է Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում, իսկ ամենատարեց տղամարդը 110 տարեկան Է, նա բնակվում Է Նարայի պրեֆեկտուրայում:

Միայն անցյալ տարի Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել 70 հազարի նշագիծը:

Փորձագետների կանխատեսումներով՝ երկրում ընթացիկ ժողովրդագրական խնդիրների պահպանման դեպքում 2053 թվականին Ճապոնիայի բնակչությունը կկրճատվի ներկայիս 127 միլիոնից մինչեւ 100 միլիոն, իսկ 2065 թվականին՝ մինչեւ 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կլինեն 60 տարեկանից բարձր մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս