Միջազգային

Հրդեհ է բռնկվել Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում

2 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի կենտրոնում կառուցվող առեւտրային համալիրում սեպտեմբերի 15-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հրշեջներին հաջողվել Է մարել բռնկումը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Ինչպես նշել Է գործակալությունը, շենքը, որտեղ բռնկվելէ հրդեհը, կառուցվում Է իրանական արմատներով բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի (1950 – 2016) նախագծով:

Անցած հինգշաբթի օրը խոշոր հրդեհ Էր տեղի ունեցել Բեյրութի ծովային նավահանգստի գոտում գտնվող ավտոդողերի եւ վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, նավահանգիստ, որտեղ օգոստոսին ավերիչ պայթյուն տեղի ունեցավ: Կրակի մարմանը մասնակցել են ռազմական ուղղաթիռներ: Լիբանանի Կարմիր խաչի ընկերության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Օգոստոսի 4-ին էլ Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով:Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթեւան: Զոհվել է 190 մարդ, տուժել 6,5 հազարը: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում