Չինաստանը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծման մի մասը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծվող 16 տեսակի ապրանքներ: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Հարկերի եւ տուրքերի կոմիտեի՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ ապրանքների թվում են անասնակերի ձկնալյուրը, լուբրիկանտները եւ քսանյութերը, յուղերը, լիցքավորված մասնիկների բժշկական գծային արագացուցիչները եւ այլ ապրանքներ: Այս միջոցի գործողությունը կտեւի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 19-ին հայտնել Է, որ հետաձգել Է Պեկինի հետ առեւտրային բանակցությունները: Նա հայտարարել Է, որ չի ցանկանում այժմ «գործ ունենալ» ՉԺՀ-ի հետ:

Հուլիսի 23-ին նա նաեւ նշել Է, որ Պեկինի հետ երկկողմ առեւտրական գործարքի կարեւորությունը նվազել Է նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի ֆոնին: Միեւնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել Է, որ Չինաստանը ձեռնամուխ Է եղել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման «ռեկորդային ծավալներով»:

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը համաձայնությունների կնքման արարողությունը կայացել Է հունվարի 15-ին Վաշինգտոնում:

Փաստաթղթի տակ ստորագրություններ են դրել Թրամփը եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: ՉԺՀ-ն համաձայնվել Է 76,7 միլիարդ դոլարով եւ 123,3 միլիարդ դոլարով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին եւ երկրորդ տարվա ընթացքում: Խոսքը վերաբերում Է ինչպես գյուղատնտեսական, այնպես Էլ այլ ապրանքների: Վաշինգտոնը հույս ունի, որ այս կերպ իրեն կհաջողվի Էապես կրճատել առեւտրական պակասուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Արմեն Գրիգորյանը Գդանսկում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNet

Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը

Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը

Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար

Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

Վերաքննիչ դատարանը բեկանել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկել նոր քննության

Բուլղարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ երկիրն ունի տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ներուժ. BTA