Թրամփը կարծում Է, որ Օբաման ոչ արժանիորեն Է ստացել Նոբելյան մրցանակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ նախորդ դեմոկրատ Բարաք Օբաման հանարժանիորեն Է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հիշում եք, մեր մեծ նախագահին, այո՞. Բարաք Հուսեյն Օբամային. նա այն (մրցանակը) ստացավ անմիջապես (պաշտոնն ստանձնելուց հետո): Նրան հարցրել են. «Ինչո՞ւ դուք այն ստացաք»:

Իսկ նա չկարողացավ դա բացատրել, հիշո՞ւմ եք…Իսկ հետո (Ջո) Բայդենն ասաց. «Իսկ ի՞նձ»: Իսկ նրանք պատասխանեցին. «Ո՞վ Է նա, գրողը տանի, եւ իսկ ի՞նչ Է նա արել»: Օբաման այն ոչ արժանիորեն Է ստացել»,-ասել Է Թրամփը՝ հանդես գալով Նեւադայում անցկացված հանրահավաքում: Դրա հետ մեկտեղ Թրամփը հիշեցրել Է, որ իրեն օրերս երկու անգամ այդ մրցանակին են առաջադրել արաբա-իսրայելական եւ կոսովո-սերբական հակամարտությունների կարգավորման ջանքերի համար: «Բայց ֆեյք ԶԼՄ-ներն այդ մասին չեն հաղորդել»,-ասել Է նախագահը: Օբաման մրցանակն ստացել Է «միջազգային դիվանագիտության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար» ձեւակերպմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ Թրամփ, կարծիք, Օբամա, Նոբելյան մրցանակ

Հայերեն Русский

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է հսկողական աշխատանքներ

Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը. Vanity Fair-ը հատված է հրապարակել Քիմ Քարդաշյանի մասին կենսագրական գրքից

Գեղարքունիքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն

Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ