ԱՄՆ-ի, Սերբիայի և Կոսովոյի կառավարությունները առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի պատգամավոր Մագնուս Յակոբսոնը ԱՄՆ-ի, Սերբիայի և Կոսովոյի կառավարություններին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ սեպտեմբերի 4-ին ստորագրված տնտեսական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին քաղաքական գործիչը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ես ԱՄՆ-ի, Կոսովոյի և Սերբիայի կառավարություններին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ Սպիտակ տանը ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում խաղաղության և տնտեսական զարգացման ուղղությամբ նրանց համատեղ աշխատանքի համար»,- գրել է Յակոբսոնը։

Ըստ «Kosovo Online» հարթակի՝ շվեդ պատգամավորն իր ուղերձում հիշեցրել է Բալկաններում տիրող արյունալի 90-ականները և գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ տարածաշրջանը ներկայումս ակտիվորեն զարգանում է:

Հայերեն English Русский

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին