Տարածաշրջանային

Վրաստանը դուրս է եկել «կանաչ գոտուց». Covid-19-ի դեպքերի աճի ֆոնին նոր սահմանափակումներ են մտցվում

3 րոպեի ընթերցում

Վրաստանը դուրս է եկել «կանաչ գոտուց». Covid-19-ի դեպքերի աճի ֆոնին նոր սահմանափակումներ են մտցվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին» , 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին»: Եթե հուլիսի սկզբին Վրաստանում հարյուր հազար բնակչի հաշվով նոր դեպքերի ցուցանիշը 0,7 էր, ապա այսօր այն կազմում է 10,2: Սկսվում է «դեղին» նախազգուշական գոտին , երբ հարյուր հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10-ից 30 է:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք:Վեց խոշոր քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով ՝ մինչև հոկտեմբերի 1-ը: «Դա մեզ պետք է, որպեսզի առկա ռիսկերը ճիշտ գնահատենք: Դրա համար համաճարակաբանների հետ մեզ երկու շաբաթ է պետք: Դրանից հետո մենք լրացուցիչ որոշումներ կկայացնենք երեխաների հետ կապված », - ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Առնվազն երկու շաբաթ ՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը, դպրոցականներն ու ուսանողները Վրաստանում հեռակա կսովորեն: Ավելի վաղ ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 1-ը Բաթումիում և Քոբուլեթիում , որոնք դարձել էին երկրում համաճարակի հիմնական օջախը:

Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով Վրաստանում մտցվում են մի շարք սահմանափակումներ: «Ритм Евразии»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, թատրոնների և կինոթատրոնների, ինչպես նաև մանկական ժամանցի կենտրոնների բացումը, որը նախատեսվում էր սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը, հետաձգվում է առնվազն մեկ ամսով ՝ մինչ նոյեմբերի 1-ը: Կառավարությունը արգելում է կազմակերպել և անցկացնել այնպիսի զանգվածային սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են հիշատակի արարողությունը, հարսանիքը, տարեդարձի և այլ տոնակատարությունները: Եթե ավելի վաղ այդ միջոցառումները թույլատրվում էր անցկացնել միայն բաց տարածքներում, և արգելքը շարունակում էր գործել փակ ռեստորաններում և դահլիճներում, ապա սեպտեմբերի 10-ից այդ սահմանափակումը տարածվելու է նաև բաց տարածքների վրա:

Ինչ վերաբերում է մշակութային և սպորտային միջոցառումներին, ապա դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում, նման միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 200 հոգին:

Վրաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 1917 է, որից մահացել է 19 մարդ, առողջացել 1354-ը, ակտիվ դեպքերի թիվը 544 է:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում