1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն Է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նավատորմի մամուլի ծառայությունը:
«Սուզանավորդներին դիմադրություն Է ցույց տվել Հյուսիսային նավատորմի ընդջրյա ուժերի մեկ այլ միավորման բազմանպատակային հածանավային ատոմային սուզանավի անձնակազմը, որը նույնպես նշանակել Է հրթիռային ընդջրյա զենքի կիրառում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Սուզանավից հրաձգությունն անցկացվել Է ընդջրյա հրթիռով՝ առանց մարտական մասի:
Մամուլի ծառայությունը հիշեցրել Է, որ մի քանի օր առաջ Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի ատոմային սուզանավերի անձնակազմերը կատարելագործել են ընդջրյա թիրախի վրա տորպեդային հրաձգությունը մենամարտի տարբերակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: