Թալիբներն աֆղանցի 16 զինվոր ու ոստիկան են սպանել. աղբյուր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանցի առնվազն 16 զինվոր ու ոստիկան զոհվել, մի քանիսը վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղական աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ «Թալիբան»-ի զինյալներն Աֆղանստանի անվտանգության ծառայությունների դիրքերի վրա են հարձակվել Նանգարհարի նահանգի Խոգիյանի շրջանում:

Քատարի ԱԳ նախարարությունը հաղորդել Է, որ Դոհայում միջաֆղանական բանակցությունները կսկսվեն սեպտեմբերի 12-ին: «Թալիբան»-ի ղեկավարության անդամ Աբդուլ Ղանի Բարադարը եւ արմատական շարժման պատվիրակության ներկայացուցիչները ժամանել են Քատարի մայրաքաղաք:

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտնել Է, որ շարժումը պատվիրակություն Է ձեւավորել Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններին մասնակցելու համար, դրա մեջ մտել Է 21 մարդ:

Օգոստոսի սկզբին Աֆղանստանի ժողովրդական ներկայացուցիչների համազգային ժողովի (Լոյա Ջիրգա) անդամները որոշել Էին ազատ արձակել «Թալիբան»-ի մնացած 400 անդամներին: Դա եղել Է թալիբների պայմանը միջաֆղանական բանակցություններն սկսելու համար:

Ավելի ուշ Աֆղանստանի կառավարության բանակցային խմբի անդամ Ահմադ Նադեր Նադերին ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ Աֆղանստանի իշխանությունների եւ արմատական շարժման միջեւ բանակցությյուններն սկսելուն ոչ մի բան չի խոչընդոտում, բանակցությունները ձգձգելու պատճառներ չկան:

Փետրվարի վերջին Քատարում անցկացված արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում հաշտության առաջին համաձայնագիրը, որը նախատեսում Է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքից հետո: ԱՄՆ-ի զինվորականներն այդ համաձայնագրի շրջանակներում հինգ ռազմակայան են լքել երկրում:

Հայերեն Русский

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար

ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ ժամանակն է միջխորհրդարանական կապեր ձևավորել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ

Վահան Կոստանյանն ու Լոու Ցինծիենն ընդգծել են դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը