ԱՊՀ երկրները կստուգեն ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

«Վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առեւանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

«Ինքնաթիռների անձնակազմերը կկատարեն փոխադարձ մանեւրներ վարժանքին մասնակցող յոթ երկրների օդային տարածությունում»,- հավելել են գերատեսչությունում:

Ռուսաստանյան կործանիչները վերջին ժամանակներս գործնականում ամեն օր բարձրանում են ՆԱՏՕ-ի երկրների ինքնաթիռների ուղեկցության, որոնք փորձում են մոտենալ ՌԴ-ի սահմաններին: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի կիրառման ինտենսիվությունն անցյալ տարվա համեմատությամբ մեծացել Է ավելի քան 30 տոկոսով:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին այդ թռիչքների թիվն 87 Էր, իսկ այժմ՝ շուրջ 120, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը