Միջազգային

Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրՇահանԳանտահարյանը:

«Հրդեհի հետևանքով ոչ ոք չի վնասվել և բոլորը տարհանվել են: Այս պահին հրշեջ-փրկարարներ են դեպքի վայրում աշխատում, որպեսզի մարեն հրդեհը: Այնտեղ աշխատողներ են եղել, որոնք տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած պայթյունի նման միջադեպ չէ, բարեբախտաբար, սակայն մարդկանց մոտ խուճապ կա»,- նշեց Գանտահարյանը:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը սկսվել է ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն:

Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց է անօթևան: Զոհվել է 190 մարդ, տուժել 6,5 հազարը:

Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում