Միջազգային

Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկվել. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկվել. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին նոր հրդեհէ բռնկվել: Ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, այդ մասին հայտնելէ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել Է ավտոդողերի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:

Միջադեպի վայր Է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք ձգտում են մեկուսացնել բռնկման օջախը:Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով:

Պայթյունի ալիքից ոչնչացվեցին եւ վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթեւան:

Զոհվեց 190 մարդ, տուժեց 6,5 հազարը:

Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում