Տարածաշրջանային

 Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ Է արել անհապաղ դուրս բերելու իր նավերը Հունաստանի շելֆից

3 րոպեի ընթերցում

 Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ Է արել անհապաղ դուրս բերելու իր նավերը Հունաստանի շելֆից

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք Է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արեւելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծ+աղուտից: Այդ մասին, իանչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը սեպտեմբերի 10-ին հայտարարել Է Հունաստանի արտգործնախարարության ղեկավարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում, որը նվիրված Էր Թուրքիայի հետ հարաբերություններին:

Վարվիցիոտիսն ընդգծել Է, որ «Եվրամիությունը պետք Է անհապաղ սկսի (Արեւելյան Միջերկրականի) տարածաշրջանում խաղալ իրեն վայել դերը, երբ սպառնալիքի տակ են գտնվում եվրոպական ինքնիշխանությունը եւ նրա ռազմավարական ինքնավարությունը»:

«(Թուրքիայի կողմից) Էսկալացիան պետք Է անհապաղ դադարեցվի: Եվ դա պետք Է անեն նրանք, ովքեր լարվածություն են առաջացնում:

Բոլոր թուրքական նավերը, ներառյալ նաեւ ռազմանավերը, պետք Է անհապաղ դուրս բերվեն՝ հաշվի առնելով, որ դրանց ներկայությունը սուվերեն իրավունքների խախտում Է, ինչը պետք Է անմիջապես դադարեցվի»,- ասել Է Վարվիցիոտիսը:

Հունաստանը չի ճանաչում 2019 թվականի նոյեմբերին Անկարայի կողմից Տրիպոլիում բազավորված կառավարության հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ծովային գոտիների սահմանագծման շուրջը: Հունաստանի ԱԳ նախարարության գնահատմամբ՝ փաստաթուղթը, որտեղ կան Թուրքիայի եւ Լիբիայի ծովային ափամերձ ծանղաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտների փաստական սահմանագծման կոորդինատները, Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ գտնվող հունական կղզիները զրկում Է մայրցամաքային ափամերձ ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտիների իրավունքից:

Իր հերթին Հունաստանն այս ամռանը ծովային գոտիների սահմանագծման համաձայնագրեր Է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ: Անկարան հայտարարել Է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ սեյսմիկ հետազոտության համար ուղարկել Է Հունաստանի ծովային ափամերձ ծանածաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայքում: Իր հերթին Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինած ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում