ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել Է Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ դատապարտելով երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհի դեմ կատարված մահափորձը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել միջազգային հանրակցության վարչական ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում Է այսօր Քաբուլում կատարված հարձակումն առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհի պաշտոնական ավտոշարասյան դեմ, որի հետեւանքով զոհվել եւ տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում:

Նշված Է, որ Գուտերիշը վերստին հավաստում Է ՄԱԿ-ի հանձնառությունն «աջակցելու Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարությանն այդ կարեւոր նախաձեռնության»՝ դիվանագիտության միջոցով իրադրության կարգավորման հարցում:

Պայթյունը որոտացել Է սեպտեմբերի 9-ին Քաբուլի կենտրոնում փոխնախագահի ավտոշարասյան ընթացքի ճանապարհին: Սալեհի խոսքով՝ նա ինքը լրջորեն չի տուժել՝ ստանալով դեմքի ոչ մեծ այրվածքներ եւ ձեռքի վնասվածք: Ինչպես հայտնել Է տեղական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների, առնվազն 10 մարդ զոհվել Է, եւս 15-ը՝ վիրավորվել: Հարվածի ալիքից լրջորեն տուժել են մերձակա շենքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo