Միջազգային

Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը

1 րոպեի ընթերցում

Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահական ընտրություններում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան` լեհական Կարպաչում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում:

«Ռուսաստանը Բելառուսի կյանքում ունի կարևոր նշանակություն, քանի որ մեզ միավորում են առևտրատնտեսական կապերը: Մենք չենք կարող անջատվել Ռուսաստանից: Նա միշտ կլինի մեր հարևանը, և մենք պետք է նրանց հետ ունենանք լավ հարաբերություններ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ: Մենք բոլոր երկրներին խնդրում ենք, որպեսզի ներկա դրությամբ թույլ տան մեզ ինքնուրույն զբաղվել մեր խնդիրներով»,- ասել է Տիխանովսկայան:

Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմության առաջնորդը հենց Տիխանովսկայան է, սակայն նա այժմ գտնվում է երկրից դուրս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում