Հրվ. Կորեան արբանյակային վերլուծության կենտրոն է ստեղծել ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրման համար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության միավորման նախարարությանը կից ընթացիկ տարա երկրորդ կեսից սկսել Է աշխատել Արբանյակային տեղեկատվության վերլուծության կենտրոնը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել Է Հարավային Կորեայի գերատեսչությունը, որը համակարգում Է հարեւան ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ նախարարությանը կից այդ կենտրոնը հայտնվել Է դեռ ավելի շուտ, սակայն լիարժեք սկսել Է գործել լոկ երկրորդ կիսամյակում: Այդ բաժնի պարտականությունների մեջ Է մտնում այն արբանյակային լուսանկարների մանրամասն վերլուծությունը, որոնք տրամադրում Է Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը:
«Դրա բացման նպատակն այն բանի վերլուծական հնարավորությունների բարձրացումն Է, ինչ վերաբերում Է Հյուսիսային Կորեայի տնտեսությանը եւ հասարակական ոլորտին»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշել Է, որ ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրումը սոսկ վիճակագրական տվյալների հիման վրա խիստ սահմանափակ Է, մինչդեռ արբանյակային լուսանկարները հնարավորություն են ընձեռում ստանալու ավելի մանրամասն տեղեկատվություն: «Մասնավորապես, դրանք թույլ են տալիս համեմատել տարբեր տարիների տվյալները, գնահատել գյուղատնտեսական հանդակների տարածությունը կամ բնական համաղետների հետեւանքով ստացված վնասը»,- ընդգծում Է միավորման նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: