Միջազգային

 Թրամփը որոշել Է զորքերի մի մասը դուրս բերել Իրաքից եւ Աֆղանստանից

1 րոպեի ընթերցում

 Թրամփը որոշել Է զորքերի մի մասը դուրս բերել Իրաքից եւ Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

«Ներկայացուցիչը հայտնել Է, որ վաղը պետք Է հայտարարություն սպասել Իրաքից զորքերի հետագա դուրսբերման մասին, իսկ առաջիկա օրերին՝ մեկ այլ հայտարարության՝ Աֆղանստանի վերաբերյալ»,-ասվում Է Թրամփի նախագահական պուլի հաղորդագրության մեջ:

Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմը վերջացնելու խոստումը, որն սկսվել Էր նրա նախորդների կողմից, հանգուցային են եղել Թրամփի նախընտրական ծրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում