Միջազգային

Ավստրիայում ձերբակալել են արքայազն Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցուն

2 րոպեի ընթերցում

Ավստրիայում ձերբակալել են արքայազն Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցուն

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Ավստրիայի դաշնային երկրամասում արքայազն Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցուն ձերբակալել են սպասուհու հասցեին սպառնալիքներից եւ ունեցվածքի վատնումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել Է Kronen Zeitung ավստրիական թերթը:

Հաղորդվում Է, որ սեպտեմբերի 7-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին (Երերանի ժամանակով 19:00) ոստիկանները շրջապատել են Վերին Ավստրիայի Հաննովերյան դինաստիայի 66-ամյա ղեկավարի որսորդական տնակը:

Թերթի տվյալներով, իրավապահները ժամանել Էին սպասուհու բողոքից հետո, որն աշխատում Է Էռնստ Օգոստոսի տանը: Նա պնդել Է, որ արքայազնը սպառնացել Է իրեն եւ իր ամուսնուն, որ նրանց մոտ «մարդասպաններ» կուղարկի, եթե նրանք տանն անաղմուկ չշարժվեն:

Բացի այդ, ինչպես գրում Է հրատարակությունը, Էռնստ Օգոստոսը պոկել Է ճանապարհային նշանը եւ կոտրել պատուհանը Քեմբեռլենդցի դուքսի հիմնադրամի օբյեկտում:

Ինչպես հիշեցնում են գերմանական ԶԼՄ-ները, Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցին վերջին ժամանակներս հաճախ Է ուշադրությունն իր վրա հրավիրել. հուլիսի 15-ին նա հարձակվել Է ոստիկանության աշխատակիցների վրա, որից հետո տեղափոխվել հոգեբուժարան: Սակայն մեկ շաբաթ Էլ չԷր անցել, երբ նա ոստիկանական տեղամաս Է ժամանել բեյսբոլի զարկիչով զինված եւ սպառնացել երկու իրավապահների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում