Միջազգային

Բրիտանիայի իրավաբանական դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող Է եղել Brexit-ի պատճառով. FT

3 րոպեի ընթերցում

Բրիտանիայի իրավաբանական դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող Է եղել Brexit-ի պատճառով. FT

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Ջոնսը պաշտոնաթող Է եղել Brexit-ի շուրջը գործարքի դրույթները վերանայելու՝ նախարարների կաբինետի հնարավոր պլաններին չհամաձայնվելու պատճառով, ործարք, որն ընկել Է Միացյալ Թագավորության եւ Եվրամիության հարաբերությունների ապագա ձեւաչափի հիմքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը:

Հրատարակության հաշվարկներով՝ խոսքը վերաբերում Է Բրիտանիայի կառավարության վեցերորդ բարձրաստիճան պետական ծառայողին, որը պաշտոնաթող Է եղել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հարաբերություններում աճող լարվածության պատճառով: Իրադրությանը ծանոթ աղբյուրները թերթին հայտնել են, որ Ջոնսը «շատ դժգոհ Է» նոր օրենք ընդունելու՝ կառավարության ղեկավարի որոշումից, որն իրավաբանական ուժից կզրկի Brexit-ի շուրջը գործարքի հիմնական կետերից մեկը՝ Հյուսիսային Իռլանդիայի՝ որպես Միացյալ Թագավորության մաքսային տարածության մի մասը հանդիսացող սուբյեկտի կարգավիճակի ամրագրման մասին բաժինը, որն ըստ որում պահպանում Է Եվրամիության միասնական շուկայից եւ մաքսային գոտուց օգտվելու հնարավորությունը: Այն մասին, որ այդ փոփոխությունները կարող են ընդունվել, FT-ն տեղեկացրել Է սեպտեմբերի 6-ին:

Եվրամիության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ քննադատել են կառավարության նման պլանները՝ նշելով, որ դա կխաթարի Մեծ Բրիտանիայի միջազգային դիրքերը, քանի որ Լոնդոնի հավաստիացումներին ոչ ոք չի վստահի:

Սեպտեմբերի 8-ին Լոնդոնում սկսվում Է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության ապագա հարաբերությունների պայմանների շուրջը բանակցությունների նախավերջին փուլը: Այն պետք Է տեւի երեք օր, որոնց ընթացքում պատվիրակությունները եւս մի փորձ կանեն մոտեցնելու դիրքերը եւ գտնելու որրոշումներ մնացած չլուծված հարցերի վերաբերյալ: Սակայն, ինչպես խոստովանում են Լա Մանշի երկու կողմերը, սուր հակասությունները պահպանվում են, եւ այս պահին պարզություն չկա, թե ինչի հաշվին կստացվի դրանցից խուսափել:

Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս Է եկել 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների եռամյա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները: Անցումային շրջանի ժամկետը երկարաձգել բրիտնական կողմը հրաժարվել Է: Մնացած ժամանակամիջոցում Լոնդոնը եւ Բրյուսելը պետք Է համաձայնեցնեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի մասին փաստաթուղթը: Եթե համաձայնագիրը, որտեղ կանխավ կորոշվեն առեւտրի նոր կանոնները, այդպես Էլ չհաջողվի կնքել, կողմերը կսկսեն առեւտուր անել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով, հենց որ վերջանա անցումային շրջանը (2020 թվականի դեկտեմբերի 31-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում