Երևանի ավագանին Սերգեյ Ներսեսյանին ընտրեց մայրաքաղաքի փոխքաղաքապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ընթացքում Սերգեյ Ներսեսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է 47 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը Ներսեսյանից հետաքրքրվեց, թե որոնք են իր համար առաջնային խնդիրները, որ պատրաստվում է լուծել մոտ ապագայում:

«Ես արդեն իսկ ծանոթացել եմ ապագայում իմ ենթակայության տակ գտնվող վարչությունների հետ: Ընթացքի մեջ են առաջիկայում կատարվելիք աշխատանքների ուսումնասիրությունները: Հաջորդիվ, հանդիպումների ընթացքում, հանդես կգամ առկա խնդիրներով և դրանց լուծումներով»,- նշեց Ներսեսյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց, թե արդյոք կհամաձայնի՞ Սերգեյ Ներսեսյանը, եթե քաղաքապետի կողմից լինի առաջարկություն՝ որևէ գործարարից շինթույլտվության դիմաց ստանալ գույք կամ ծառայություն:

«Ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում մեր օրենսդրության պահանջները, միանշանակ արվելու է: Ես սովոր եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, որ եթե ունենք խնդիրներ, և եթե մենք թիմ ենք, պետք է միասնաբար լուծենք խնդիրները»,- ասաց Սերգեյ Ներսիսյանը:

ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ Սերգեյ Ներսեսյանը եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը, և տվյալ պատգամավորը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Ավագանու անդամը հույս հայտնեց, որ Սերգեյ Ներսեսյանը որպես Երևանի փոխքաղաքապետ պասիվ չի լինի:

Իր ամփոփիչ խոսքում թեկնածուն ասաց, որ կփորձի թիմի հետ միասին լուծել բոլոր խնդիրները, ցույց տալ, որ չկան անլուծելի խնդիրներ:

Սերգեյ Ներսեսյանը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը: Նա 29 տարեկան է:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Հուլիսի 14-ին Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել էր պաշտոնավարումը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան