Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները ծովային գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները ծովային գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:

Դրան կմասնակցեն Միացյալ Թագավորության ՌԾՈՒ-ի 23 Sutherland տեսակի ֆրեգատը եւ Tidespring տանկերը: Նաեւ կգործարկվեն ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի «Առլի Բերք» տեսակի USS Ross Էսկադրային ականակիրը եւ նորվեգական Thor Heyerdahl ֆրեգատը՝ դանիական պարեկային ինքնաթիռի պաշտպանությամբ:

«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Դանիան եւ Նորվեգիան համագործակցում են՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր պատրաստակամությունը Ծայրագույն Հյուսիսում անցկացվող գործողությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության բարձրացման նկատմամբ, որը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի շահերի համար»,-ասված Է բրիտանական նավատորմի հայտարարության մեջ:

Գործողությունը կդառնա մայիսյան զորավարժությունների շարունակությունը, որոնց ընթացքում Բարենցի ծովի ջրատարածք Էր մտել Kent բրիտանական ֆրեգատը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցյալ շաբաթ հայտարարել Էր, որ ուժ ցուցադրելու ՆԱՏՕ-ի ձգտումը, Ռուսաստանի սահմանների մոտ ավելացնելով դաշինքի ինտենսիվ հետախուզական գործողությունները, անհանգստություն Է առաջացնում Մոսկվայի մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում