Միջազգային

Դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաքննություն կսկսեն Փոստային ծառայության ղեկավարի նկատմամբ. WP

2 րոպեի ընթերցում

Դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաքննություն կսկսեն Փոստային ծառայության ղեկավարի նկատմամբ. WP

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ կառավարական բարենորոգման կոմիտեի մի խումբ դեմոկրատներ մտադիր են հետաքննություն սկսել Միացյալ Նահանգների Փստային ծառայության ղեկավար Լուիս Դեջոյի նկատմամբ: Ինչպես սեպտեմբերի 7-ին հայտնել Է The Washington Post (WP) թերթը, կոնգրեսականները նաեւ կոչ են արել հեռացնելու Դեջոյին պաշտոնից՝ իր աշխատակիցներին հանրապետականների նախընտրական արշավտի համար նվիրատվություններ անել հարկադրելու մեղադրանքների լույսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է թերը, Փոստային ծառայության ղեկավարին կասկածում են, որ նա իր նախկին աշխատակիցներին փոխհատուցել Է նրանց կողմից արված մուծումները հօգուտ Հանրապետական կուսակցության՝ նրա կողմից պաշտպանվող անդամների արշավի: Ըստ որում, նշում Է թերը, աշխատակիցներին խրախուսել նվիրատվություններ անելու թույլատրելի Է, սակայն նրանց ծախսերի փոխհատուցումը դաշնային օրենսդության եւ Հարավային Կարոլինայի նահանգի օրենքների խախտում Է:

Կոմիտեի ղեկավար Քերոլին Մելոնին (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից), նկատի ունենալով օգոստսին ծառայության ղեկավարի կողմից կոմիտեին ցուցմունքներ տալը, հայտարարել Է, որ Դեջոյը կարող Էր խաբել երդում տված ժամանակ: Հարցաքննության ընթացքում նա ժխտել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրաշավին մուծումներ անելու համար պաշտոնատար անձանց վճարումներ իրականացնելու մեղադանքները: Միացյալ Նահանգներում Փոստային ծառայությունը փաստորեն ինքնուրույն գերատեսչություն Է դաշնային կառավարության կազմում: Արդեն 13 տարի անընդմեջ այն բյուջեն փակում Է պակասուրդով, որն այժմ կազմում Է շուրջ 80 միլիարդ դոլար: Բազմիցս քննարկվել Է այն մասնավորեցնելու հնարավորությունը: Դեջոյի կողմից սկսված բարենորոգումները հանգեցրել են խախտումների ծառայության աշխատնքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում