ԱՀԿ ղեկավարը հորդորում է աշխարհին նախօրոք պատրաստվել հաջորդ պանդեմիային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի պանդեմիան վերջինը չէ, ուստի աշխարհը պետք է նախապես պատրաստվի հաջորդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբերյեսուսը:

«Սա վերջին պանդեմիան չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների բռնկումներն ու համաճարակները, ըստ էության, կյանքի մի մասն են կազմում: Երբ գա հաջորդ պանդեմիան, աշխարհը պետք է պատրաստ լինի դրան ավելի մեծ չափով, քան այս անգամ էր»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ COVID-19 պանդեմիան «բոլորին մեծ դասեր է տալիս»: Դրանցից մեկն այն է, որ առողջությունը շքեղ իր չէ նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, դա անհրաժեշտություն է և մարդու իրավունք:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա