Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:

Հայաստանի և Բրազիլիայի միջև հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը` հագեցնելով այն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:

Բարձր ենք գնահատում Բրազիլիայի կարևորագույն դերը տարածաշրջանային և համաշխարհային հարցերում: Համոզված եմ, որ ձեր գեղեցիկ և գրավիչ երկիրը շուտով կհաղթահարի համավարակի մարտահրավերը և կշարունակի իր ընթացքը զարգացման ճանապարհով»։

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ