Միջազգային

Ռուսաստանում սկսվել է հնդիկ տիեզերագնացների տիեզերական կոստյումների արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում սկսվել է հնդիկ տիեզերագնացների տիեզերական կոստյումների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում սկսվել է հնդիկ տիեզերագնացների համար տիեզերական կոստյումների արտադրությունը, տիեզերագնացները համապատասխան չափումներ են անցել հետազոտական և արտադրող ձեռնարկությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի աղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չորս հնդիկ տիեզերագնաց է պատրաստելու տիեզերական թռիչքի համար, պատրաստելու է բազկաթոռներ և տիեզերական կոստյումներ: Չորս հնդիկ տիեզերագնացները սկսել են Ռուսաստանում մարզվել 2020 թվականի փետրվարի 10-ից, ակնկալվում է, որ դասընթացները կավարտվեն 2021 թվականի սկզբին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում