Միջազգային

Նավալնիին դուրս են բերել կոմայից

1 րոպեի ընթերցում

Նավալնիին դուրս են բերել կոմայից

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս են բերել կոմայից և անջատել թոքերի արհեստական օդափոխության սարքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են գերմանական Charite կլինիկայից:

«Օգոստոսի 22-ից Charite-ում բուժում ստացող Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է: Նա արձագանքում է ձայնային ազդակներին: Դեռ շատ վաղ է գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները»,- նշել են կլինիկայից:

Նավալնիին օգոստոսի 20-ին հոսպիտալացրել են Ռուսական Օմսկ քաղաքում, այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում: Հետազոտությունների արդյունքում ռուս բժիշկները հայտնաբերել են նյութափոխանակության խանգարում, որը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: Ռուսաստանցի մասնագետները Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել: Հետագայում նրան տեղափոխել են Գերմանիա, և անցած շաբաթվա ընթացքում Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում