Միջազգային

 Լոնդոնը պատրաստում է նոր օրենք, որը կարող է ձախողել ԵՄ-ի հետ առեւտրական բանակցությունները. FT

2 րոպեի ընթերցում

 Լոնդոնը պատրաստում է նոր օրենք, որը կարող է ձախողել ԵՄ-ի հետ առեւտրական բանակցությունները. FT

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան մշակում Է նոր օրինագիծ, որը կվերացնի Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի հանգուցային մասերը, ինչը կարող Է Բրյուսելի հետ առեւտրական բանակցությունների ձախողման վերածվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը:

Հրատարակության տվյալներով՝ պատրաստվող օրենքի, որը կհրապարակվի սեպտեմբերի 9-ին, բաժիններն, ինչպես սպասվում Է, «իրավաբանական ուժից կզրկեն» Brexit-ի շուրջը գործարքի այն կետը, որը Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակն ամրագրել Է որպես սուբյեկտի, որը Միացյալ Թագավորության մաքսային տարածության մի մասն Է՝ ըստ որում պահպանելով միասնական շուկայի եւ ԵՄ-ի մաքսային գոտու մասնակցության հնարավորությունը:

Ինչպես նշել Է թերթի աղբյուրը, նոր օրենքը «կհակասի» Լոնդոնի «հանձնառություններին» ԵՄ-ից դուրս գալու համաձայնագերի շրջանակում «եւ կխախտի միջազգային իրավունքը»: Այդ քայլը բացահայտորեն կձախողի Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ստորագրել Է անցյալ տարվա հոկտեմբերին՝ խուսափելու համար տարածաշրջանում խիստ սահմանի վերադառնալուց, ասել Է FT-ի մի այլ աղբյուր:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու շուրջը պայմանների երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները:

Անցումային շրջանի ժամկետը երկարաձգել բրիտանական կողմը հրաժարվել Է: Մնացած ժամանակի ընթացքում Լոնդոնը եւ Բրյուսելը պետք Է համաձայնեցնեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի փաստաթուղթը: Եթե համաձայնագիրը, որտեղ կորոշվեն առեւտրի նոր կանոններ, այդպես Էլ չհաջողվի կնքել, կողմերը կսկսեն առեւտուր անել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով, հենց որ ավարտվի անցումային շրջանը (2020 թվականի դեկտեմբերի 31), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում