Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 62 նոր դեպք․ ապաքինվել է 32, մահացել 3 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1038 թեստավորում (շաբաթ և կիրակի օրերով պայմանավորված՝ թեստեր քիչ են արվում), իսկ ընդհանուր առմամբ` 219177 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 տարեկան կին և 70, 50 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 275 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Français Русский

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Ջութակահար Նիկոլայ Մադոյանի ֆենոմենալ վարպետությունը կրկին հիացնում է եվրոպական հանդիսատեսին

ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով