Միջազգային

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդեմ լոքդաունի ցույց անող տասնյակ քաղաքացիների

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդեմ լոքդաունի ցույց անող տասնյակ քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ: Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Ցույցերին ամբողջ երկրում մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման կենտրոն Մելբուրն քաղաքում շուրջ 300 մարդ երթ է անցկացրել ՝ ընդդեմ մեկ ամիս շարունակ գործող կոշտ սահմանափող միջոցառումների: Ավելի փոքրաթիվ ցույցեր տեղի են ունեցել Սիդնեյում, Բրիսբենում, Ադելաիդայում և Պերթում: Սեպտեմբերի 4-ին վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել էր, որ երկրի 8 նահանգներից 7-ը պայմանավորվել են բացել իրենց ներքին սահմանները մինչև դեկտեմբեր:

Ավստրալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 26 հազար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում