Հայաստանում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ զնծառայողների մարտավարական վարժանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով շարժվել են դեպի Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավայի ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակվողական, հետախուզական գործողություններ ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժության ընթացքում զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին մեքենաներով և զրահամեքենաներով իրականացրել են վարման վարժություններ, ինչպես նաև հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթային հրթիռներից կրակային պատրաստության պարապմունքներ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ 1 հազար զինծառայողներ մասնակցում են երկկողման գումարտակային մարտավարական վարժանքին, որին ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա ՝ ներառյալ կործանիչներ, ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև և անօդաչու թռչող սարքեր:

Հայերեն العربية English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը