2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:BRICS-ի անդամ պետությունների(Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն)պատվիրակությունները համաձայնեցրել են միավորման հակաահաբեկչական ռազմավարության ծրագիրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 4-ին տարածված հաղորդագրության մեջ, որը նվիրված Է սեպտեմբերի 1 – 2-ըBRICS-ի աշխատանքային խմբի՝ տեսակապի ձեւաչափով տեղի ունեցած լիագումար նիստի արդյունքներին:
«Պատվիրակություններն առարկայորեն փոխանակել են արդի փուլում գլոբալ եւ տարածաշրջանային մասշտաբներով ահաբեկչական սպառնալիքների գնահատումները, նշել են պրոֆիլային բազմակողմ հարթակներում, ամենից առաջ ՄԱԿ-ում համակարգման հետագա ուժեղացման քայլերը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Գլխավոր արդյունքն Է դարձելBRICS-ի հակաահաբեկչական ռազմավարության ծրագրի համաձայնեցումը, որը կոչված Է լրացուցիչ խթան հաղորդելու «հնգյակի» պետությունների համագործակցությանը հակաահաբեկչության հարցերում»:
Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ աշխատանքային խմբի հանդիպմանը նախորդել են պրակտիկ-փորձագետների ենթախմբերի ինաուգուրացիոն նիստերը, ենթախմբեր, որոնք ստեղծվել են հակաահաբեկչական օրակարգի առանձին հրատապ ասպեկտներով մասնակից երկրների գործնական փոխգործացության խորացման նպատակով: «Միջոցառումներն անցել են վստահալից երկխոսության ոգով, նպաստել ենBRICS-ի ձեւաչափով հակաահաբեկչական ուղղությամբ գործընկերության ամրապանդմանը»,- նշել են նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: