Միջազգային

ՇՀԿ-ն, ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն ահաբեկչության դեմ պայքարի գծով

1 րոպեի ընթերցում

ՇՀԿ-ն, ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն ահաբեկչության դեմ պայքարի գծով

ԵՐԵՎԱՆ,4ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում. առաջին համատեղ վարժանքները կանցկացվեն «Կովկաս-2020» զորաշարժերի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Առաջարկվել Է ահաբեկչության դեմ պայքարի գծով համատեղ առաջադրանքները մշակել սեպտեմբերի վերջին՝ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքների ժամանակ»,-ասել Է նա՝ ամփոփելով ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքները:

Շոյգույի խոսքով՝ համատեղ կոմյունիկեում պաշտպանության նախարարներն ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը համարել են իրենց գերակայությունը:

Թե հատկապես ինչ ձեւաչափով կանցկացվեն առաջին համատեղ վարժանքները, դեռ չի ճշտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում