Գյումրին հրավիրում է առցանց հարթակում նշելու քաղաքի օրը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին գյումրեցիները կնշեն քաղաքի օրը: Արդեն ավանդույթ դարձած տոնակատարությունն այս տարի առաջին անգամ կնշվի հիմնականում առցանց տիրույթում՝ համավարակի կանոններով:

Գյումրու համայնքապետարանը սեպտեմբերի 5-ին, երեկոյան 8-ին բոլորին հրավիրում է միանալու «Գյումրու օր» տոնակատարության առցանց համերգին:

«Համավարակը, ցավոք, հնարավորություն չտվեց, ինչպես ամեն տարի, բացել քաղաքի դռներն ու բոլորին հրավիրել Գյումրի, տոնական տրամադրությամբ փոխանակվելու եւ մեկ բարի խոսքով աշխարհն ավելի բարի դարձնելու։

Տոնական համերգի միջոցով մենք կփորձենք էկրանից այն կողմ մեզ հետեւողներին փոխացնել Գյումրու մեղեդին, կոլորիտն ու այս տարվա քաղաքի օրվա թիվ մեկ ուղերձը․ աշխարհում բոլոր դժվարություններն անցողիկ են, ամեն բան հաղթահարելի է։ Վկան՝ վերհառնող Գյումրին։ Վկան՝ օր օրի շենացող, կառուցվող քաղաքը, որովհետեւ այստեղ հավատում են՝ սերն ամենազոր է»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը տեղեկացնելով, որ ողջ օրվա ընթացքում քաղաքի բոլոր թանգարանները կկազմակերպեն առցանց էքրսկուրսիաներ:

Օրվա ընթացքում կարմիր ժապավեններ ևս կլինեն՝ պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանի շինության ներքնահարկում տեղակայված «Կենտրոնական գրադարանի», «Պատմության թանգարանի» ու համայնքային ցուցասրահի դռները: Նույն օրը տեղի կունենա նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի» բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «ՄայրՀայաստան» հուշահամալիրի տարածքը: Սոցիալական բնակարաններ կհանձնվեն այս տարվա սաստիկ կարկուտներից առավել տուժած ընտանիքներին:

Բացի այս ամենից, պատրաստվել են նաև Գյումրուն նվիրված տեսահոլովակներ, տեսաուղերձներ և երգ, որը առաջին անգամ սեպտեմբերի 5-ին կներկայացվի ունկնդրի դատին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին

Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կանցկացվի 20-օրյա ձևաչափով

Կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը