ԱՀԿ-ում հավաստել են, որ ափսոսում են կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ափսոսում Է իր կազմից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման համար: Սեպտեմբերի 4-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Միացյալ Նահանգների հայտարարությունը, որ մինչեւ 2021 թվականի հուլիսի 6-ին պաշտնապես դուրս գալը Վաշինգտոնն աստիճանաբար կկրճատի իր փոխգործակցության մասշտաբները ՄԱԿ-ի այդ կառույցի հետ, Հարիսն ասել Է. «Ամբողջությամբ վերցված, կցանկանայի կրկնել այդ մասին մեր նախորդ հայտարարությունները. մենք ափսոսում ենք»:
Միացյալ Նահանգները մինչեւ 2021 թվականի հուլիսի 6-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալն աստիճանաբար կկրճատի ՄԱԿ-ի այդ կառույցի հետ իր փոխգործակցության մասշտաբները եւ հետ կկանչի իր գործուղված ամերիկացի փորձագետներին:
Այդ մասին ասված Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի՝ սեպտեմբերի 3-ին տարածված հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «այդ թվում հետ կկանչի (ԱՄՆ-ի) առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների գործուղված աշխատակիցներին ԱՀԿ-ի կենտրոնակայանից, տարածաշրջանային գրասենյակներից եւ առաձին երկրների գրասենյակներից՝ այդ փորձագետներին վերաուղարկելով այլ վայրեր»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 29-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է լիովին դադարեցնել հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ վերջինիս ղեկավարությունը հրաժարվել Է վերափոխումների անցկացումից, որոնք պնդել Է ԱՄՆ-ի վարչակազմը: Ըստ որում Թրամփը հերթական անգամ ԱՀԿ-ին մեղադրել Է, որ կազմակերպությունն իբր հայտնվել Է Չինաստանի լիակատար վերահսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: