Քաղաքականություն

Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

1 րոպեի ընթերցում

Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում փոխարինելով Մանե Թանդիլյանին, որը վաղաժամ դադարեցրել էր լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը մանդատը ստանձնեց ԱԺ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ հինգ արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ստեփան Ստեփանյանը ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:

Դեռ օգոստոսին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական լիազորությունները:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում