Միջազգային

   Ճապոնիայի կենտրոնում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 11-ի. Kyodo

1 րոպեի ընթերցում

   Ճապոնիայի կենտրոնում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 11-ի. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 11 մարդ Է վնասվածքներ ստացել 5,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպետեմբերի 4-ին տեղի Է ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասի Ֆուկուիի պրեֆեկտուրայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ տուժածների թվում կա երկու երեխեա:

Ըստ որում տեղի իշխանությունները նախազգուշացրել են, որ շաբաթվա ընթացքում Ֆուկուիում կարող Է տեղի ունենալ նման հզորության եւս մեկ երկրաշաժ: Ավելի վաղ հաղորդվել Էր երկրաշարժի պատճառով երկու տուժածների մասին:

Մինչդեռ, տարածաշրջանում գտնվող ատոմակայանում պատահարի պատճառով որեւԷ արտակարգ իրավիճակի մասին տեղեկատովություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում