Միջազգային

ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ Է կալանել Բարենցի ծովի վրա

2 րոպեի ընթերցում

ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ Է կալանել Բարենցի ծովի վրա

ԵՐԵՎԱՆ,3ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանցի զինվորականները ՄիԳ-31 կործանիչը օդ են բարձրացել Բարենցի ծովի վրա Նորվեգիայի ռազմաօդային ուժերիP-3C«Օրիոն» ինքնաթիռը կալանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի(ՊԿԱԿ)հաղորդագրության մեջ:

«Ռուսական կործանիչի անձնակազմը նույնականացրել Է օդային թիրախը որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայիP-3C«Օրիոն» ինքնաթիռ»,-նշել են ՊԿԱԿ-ում:

Այնտեղ հավելել են, որ ինքնաթիռի ճանաչման եւ ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ Է բարձրացել ՄիԳ-31ՄԲ կործանիչը՝ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության(ՀՕՊ)հերթապահ ուժերի կազմից:

Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում հայտնել են, որ ՌԴ-ի պետական սահմանից նորվեգական ինքնաթիռի շրջադարձից հետո ռուսական կործանիչը վերադարձել Է բազավորման օդակայան:

«ՄիԳ-31ՄԲ ռուսական կործանիչի ամբողջ թռիչքը կատարվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում նորվեգական ինքնաթիռի կողմից չի թույլատրվել», ընդգծել են ՌԴ ՊԿԱԿ-ում:

Սեպտեմբերի 1-ին ռուսաստանցի զինվորականները նույնպես հայտնել Էին ՄիԳ-31 կործանիչի՝ Բարենցի ծովի վրա նորվեգականP-3C«Օրիոն» ինքնաթիռը կալանելու մասին: Այդ նույն օրը Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վրա կալանել Էր Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում