Միջազգային

 Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

2 րոպեի ընթերցում

 Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ(667 միլիոն դոլար)Է հատկացնում բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է երկրի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Նորաստեղծական շտապ-թեստերը, որոնք ավելի ստույգ են եւ պարզ օգտագործման մեջ, թույլ կտան զգալիորեն ընդլայնել հետազոտությունների թիվը, իսկ բրիտանացիներին ՝ավելի արագ վերադառնալ բնականոն ապրելակերպի»,- նշել Է գերատեսչության ղեկավար Մեթ Հենքոքը:

Ներկայումս բնակչության պարտադիր ստուգում Է կատարվում սոսկ հիվանդության աշխանիշեր լինելու դեպքում: Բացի դրանից, կանոնավորապես կատարվում են բժիշկների եւ սոցիալական աշխատողների թեստավորումներ:

Անցյալ ամսին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հավանություն են տվել Միացյալ Թագավորությունում մշակված ախտորոշման՝նոր համակարգերի օգտագործմանը, որոնք սկսել են ստացվել առաջին հերթին ծերանոցներում, հիվանդանոցներում եւ լաբորատորիաներում:

Միացյալ Թագավորությունում, պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսով Է ախտահարված ավելի քան 338 հազար մարդ, 41,5 հազարից ավելին մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում