Չեռնոգորիայի նախագահը համաձայնվել է ընտրությունների արդյունքներին եւ անցնում Է ընդդիմություն
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել Է, որ ինքը եւ իր՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ անցնում են ընդդիմություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կարծում ենք, որ նախնական արդյունքները կդառնան պաշտոնական, 41 մանդատ կստանա եռանդամ կոալիցիան, որը մինչեւ հիմա ընդդիմություն Էր, իսկ ՍԴԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ կստանա մեկ տեղ պակաս, կունենա 40 մանդատ: Մենք չենք պատրաստվում բանավիճելու քաղաքացիների ժողովրդական կամքի հետ: Քաղաքացիների ընտրական կամքը դա Է, մենք այն կհարգենք, իսկ մեր քաղաքականության համար կշարունակենք նույնպես կրքոտ պայքարել ընդդիմադիր աթոռներից»,- հայտարարել Է Ջուկանովիչը Ավստրիայի ORF ալիքին տված հարցազրույցում, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել Է Չեռնոգորիայի RTCG ազգային հեռուստատեսությունը:
Ջուկանովիչը կոչ Է արել «սպասելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական տվյալներին», սակայն հայտարարել Է, որ չի պատրաստվում հետընտրական տեխնոլոգիաներով ազդելու քվեարկության արդյունքների վրա:
«ՍԴԿ-ի համար տարբերակ չԷ որեւիցե հետընտրական ինժինիրոնգով, այսինքն՝ տեղերում արդյունքների չեղարկմամբ եւ կրկնական քվեարկությամբ հարցականի տակ դնել այն, ինչը մեզ համար անվիճելի դեմոկրատական փաստ Է»,- հայտարարել Է Ջուկանովիչը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեների 100 հոկոսի հաշվումից հետո կառավարող՝Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն Է, բավականաչափ քվեներ չի հավաքել կաբինետ կազմելու համար: Նախնական տվյալներով՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցության դաշինքը խորհրդարանում ստանում Է 30 տեղ, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքը՝ 27 տեղ, «Աշխարհ – մեր ազգը» դաշինքը՝ 10 տեղ, «Սեւը սպիտակին» դաշինքը՝ 4 տեղ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտարարել Է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» խոշորագույն ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Զդրավկո Կրիվոկապիչը, ընդդիմությունը մտադիր Է համատեղ կաբինետ կազմել:
Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են օգոստոսի 30-ին՝ ընտրողների ռեկորդային մասնակցությամբ՝ 75,9 տոկոս: