Թրամփն ամերիկացիներին կոչ Է արել երկու անգամ քվեարկել իր օգտին ընտրական համակարգի ստուգման նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կոչ Է արել պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում երկու անգամ ձայն տալ իր օգտին՝ ընտրատեղամաս ներկայանալով եւ փոստով՝ հեռավար քվեարկության համակարգի արդյունավետությունն ստուգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա սեպտեմբերի 2-ին հայտարարել Է լրագրողներին Հյուսիսային Կարոլինայի նահանգ կատարած ուղեւորության ընթացքում:

«Թող նրանք (ընտրողները) ուղարկեն (քվեաթերթիկը) եւ թող նրանք քվեարկելու գնան (ընտրատեղամասեր), եւ եթե համակարգն այդքան լավն Է, ինչպես նրանք են ասում, ապա նրանք չեն կարողանա քվեարկել (երկու անգամ)»,- նշել Է Թրամփը:

Մամուլի աշխատակիցների հետ նրա շփման մի հատված ցուցադրել Է CNN հեռուստաընկերությունը, որը նաեւ հշեցրել Է, որ մեկ անգամից ավելի քվերակելու փորձը կդառնա օրենսդրության խախտում: Հանրապետական Թրամփը վերջին ամիսներին բազմիցս քննադատել Է փոստով քվեարկության մեթոդը, որը դեմոկրատներն առաջարկում են լայնորեն օգտագործել նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում նոր կորնավիրուսի հարուցած համավարակի պատճառով: Այդ եղանակը թույլ չի տալիս ստույգ եւ օպերատիվ ամփոփել քվեարկության արդյունքները, համոզված Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

Նա բացատերել Է, որ նկատի ունի ամենից առաջ քվեաթերթիկների ընդգրկուն նենգափոխումները եւ կեղծումները, «մեռած հոգիների», ինչպես նաեւ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեող անձանց քեվարկումները: Թրամփը նաեւ հայտարարել Է, որ փոսիվ քվեարկությունն առաջիկա ընտրությունները խոցելի են դարձնում արտասահմանից միջամտության համար:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից Թրամփի մրցակիցը կդառնա երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը