ՉԺՀ-ն պահանջել է վերացնել ԱՄՆ-ում չինացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պետք Է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

«Փոխադարձության սկզբունքի պատրվակով ԱՄՆ-ը մտցրել Է հերթական չհիմնավորված սահմանափակումները եւ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմի համար»,- նշված Է փաստաթղթում:

Ինչպես ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում, Պետդեպարտամետի գործողությունները «կոպտորեն ոտնահարում են Դիվանագիտական հարաբերությունների շուրջը Վիենայի կոնվենցիան եւ Հյուպատոսաան հարաբերությունների շուրջը Վիեննայի կոնվենցիան, եւ Չինաստանը կտրականապես դեմ Է դրան»:

«Դա նաեւ հակասում Է ամերիկյան կողմի բացահայտության եւ ազատության ինքնահռչակ արժեքներին: Չինաստանը միշտ օգնել եւ անհրաժեշտ աջակցություն Է տրամադրել օտարերկյա, այդ թվում ԱՄՆ-ի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմին Չինաստանում իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար,- նշել են դեսպանությունում:- Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում ուղղելու իր սխալը, վերացնելու այդ որոշումը եւ օգնություն եւ աջակցություն ցույց տալու ԱՄՆ-ում Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմերին իրենց պարտականությունները կտարելիս»:

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ համալսարանական ավաններ այցելության եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար այժմ Չինաստանի դիվանագիտական աշխտողներին կպահանջվի հատուկ թույլտվություն ստանալ Պետդեպարտամենտից: Բացի դրանից, չինացի դիվանգետներին այժմ կպահանջվի հատուկ թույլտվություն դիվանագիատկան հիմնարկությունների սահմաններից դուրս «50 մարդուց ավելի լսարանով մշակութային միջոցառումների» անցկացման համար»:՛ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս գործողությունները համարել Է «այն չափազանց մեծ սահմանափակումների ուղղակի պատասխանը», որոնք Պեկինը սահմանել Է ամերիկացի դիվանագետների համար:

Ըստ որում պետքարտուղարը հայտարարել Է ՉԺՀ-ի դիվանագիտական աշխատողների նկատմամբ նոր պահանջներից հրաժարվելու պատրաստակամության մասին Պեկինի կողմից համանման գործողությունների դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին ուժի սկզբունքը ավելի որոշիչ դեր ունի, քան նախկինում ձևավորված կանոնները․ քաղաքագիտական տեսակետ

Ռուբիոն հայտարարել է բրիտանական ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում օտարերկրյա հետքի մասին

Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Իրանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին

Տակաիչին հայտարարել է, որ Ճապոնիան կախվածություն չունի ԱՄՆ-ից դիզելային վառելիքի մատակարարումներից

Իրանը բանակցություններ է վարել կատարցի միջնորդների հետ և ԱՄՆ-ից պատասխան է սպասում. Արաղչի

Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ

Եվրոպական ինդեքսներ - 28/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/09/26