Խաղաղ օվկիանոսը եւ Արեւելաչինական ծովը Ճապոնիայի ափերի մոտ տաքացել են մինչեւ ռեկորդային մակարդակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղ օվկիանոսի եւ Արեւելաչինական ծովի մակերեւույթը Ճապոնիայի մի շարք ափամերձ շրջաններում օգոստոսին տաքացել Է մինչեւ առավելագույն բարձր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Օդերեւութաբաններն արձանագրել են, որ ջրի ջերմաստիճանը Հոնսյու կղզու արեւմտյան եւ արեւելյան մասերի ափերի մոտ, ինչպես նաեւ Օկինավա եւ Ամամի հարավային կղզիների շրջանում անցյալ ամսին կազմել Է շուրջ Ցելսիուսի 30 աստիճան կամ նույնիսկ ավելի: Դրանք ռեկորդային ցուցանիշներ են 1982 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ տվյալների հաշվառումը:

Այսպես, Օկինավայի պրեֆետուրայից դեպի արեւելք, որը ողողում Է Արեւելաչինական ծովը, անցյալ ամսին ջրի միջին ջերմաստիճանը կազմել Է 30,7 աստիճան, ինչը 2,1 աստիճանով բարձր Է սովորական մակարդակից: Հոնսյուի արեւմտյան ծովեզերքի շրջանում, ինչպես նաեւ Սիկոկու կղզու մոտ նույնպես արձանագրվել Է ջերմաստիճանի բարձրացում մոտավորապես 1,5 աստիճանով:

Օդերեւութաբանները կարծում են, որ ռեկորդային տաքացումը կապված Է Խաղաղ օվկիանոսի վրա առաջացած բարձր ճնշման գոտու հետ, որը ծածկել Է Ճապոնիան եւ նպաստել տաք օդի ներհոսին: Թայֆունները մինչ այժմ նույնպես շրջանցել են Ճապոնիան, ինչը բարենպաստ միջավայր Է ստեղծել ջրի ջերմաստիճանի բարձրացման համար: Դրա հետ մեկտեղ օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ չափազանց տաքացումը կարող Է հանգեցնել ջրի գոլորշու մեծ քանակության բարձրացման, ինչն աշնանը կնպաստի արեւադարձային փոթորիկների զարգացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են