Միջազգային

 Հռոմի պապը վերսկսել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ

2 րոպեի ընթերցում

 Հռոմի պապը վերսկսել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 2-ին վերսկել Է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ, մարտ ամսվա սկզբին դրանք դադարեցվել Էին կորոնավիրուսի տարածման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռարձակումը տրվել Է Vatican News պորտալում:

«Այդքան ամիսներից հետո մենք վերսկսում ենք մեր հանդիպումները դեմ առ դեմ, այլ ոչ թե Էկրան առ Էկրան, դա հիանալի Է,- ասել Է քահանայապետը:- Համավարակը ցույց տվեց, թե ինչպես ենք մենք բոլորս կախված միմյանցից (…) Ճգնաժամից մարդը դուրս չի գալիս նախկինը. նա դառնում Է կա՛մ ավելի լավը, կա՛մ ավելի վատը: Մենք պետք Է ընտրենք (…) Այս ճգնաժամից մենք պետք Է դուրս գանք միասին՝ ավելի լավը դառնալու համար»:

Ունկնդրությունը տեղի Է ունեցել բացօթյա Առաքելական պալատի Սուրբ Դամասի բակում, բոլոր հավատացյալները եղել են պաշտպանական դիմակներով: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրատոմսեր չեն պահանջվում: Սովորաբար կոլեկտիվ ունկնդրությունները տեղի են ունենում Վատիկանի Պողոս VI-ի փակ դահլիճում, երբեմն Սուրբ Պետրոսի հրապարակում: Մարտ ամսվա սկզբից Ֆրանցիսկոսը կոլեկտիվ ունկնդրություններն անցկացրել Է Առաքելական պալատի գրադարանից, դրանք հեռարձակվել են առցանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում