Մադուրոն հայտարարել Է, որ Թրամփը «հավանություն Է տվել» իր սպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել իր սպանությանը, այժմ դիպակահարներ են որոնում, որոնք կկարողանան դա անել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես եղել եմ ամենակոպիտ արգրեսիայի զոհ: ԱՄՆ-ի կառավարությունը… 15 միլիոն դոլար Է առաջարկել իմ գլխի համար: Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել իմ սպանությանը, ես չեմ չափազանցնում, եւ նրանք ջանում են դիպակահարների խումբ ուղարկել կամ դիպակահարներ վարձել Վենեսուելայում, որպեսզի ինձ սպանեն: Դոնալդ Թրամփն Է դա որոշել»,-ասել Է Վենեսուելայի նախագահը, որի ելույթը հեռարձակվել Է Twitter-ում:

Այս տարվա գարնանը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք Է հրապարակել Մադուրոյի եւ երկրի եւս 14 ղեկավարների հասցեին, պնդելով, որ նրանք մասնակից են թմրանյութերի առեւտրին: Պետդեպարտամենտը Մադուրոյի համար 15 մլն դոլարի պարգեւ Է հայտարարել:

Վենեսուելայի նախագահն արդեն քանիցս ԱՄՆ-ին մեղադրում Է մահափորձի մեջ: Նրա խոսքով՝ 2019 թվականին կանխվել են մի քանի փորձեր, որոնք Կոլումբիայում կազմակերպվել Էին ԱՄՆ-ի հավանությամբ: Բացի այդ, Մադուրոն ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրել Է f5g մահափորձի մեջ, որը կատարվել Է օգոստոսի 4-ին:

Այդ օրը Կարակասում շքերթի ժամանակ, դեպի նախագահի ամբիոն են ուղղվել պայթանյութով հանդերձված մի քանի անօդաչուներ: Մադուրոյի վրա մահափորձի ժամանակ վերքեր են ստացել յոթ գվարդիականներ, նախագահը չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Եվրախորհրդարանը լիագումար նիստում հավանություն տվեց Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Ուկրաինան ողջունում է էներգետիկ հրադադարին ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը

Երևանում կայացավ ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդների ընդլայնված նիստ-համաժողովը