Միջազգային

Նոբելյան մրցանակի 80-ից ավելի դափնեկիրներ պաշտպանել են Բայդենին ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում

3 րոպեի ընթերցում

Նոբելյան մրցանակի 80-ից ավելի դափնեկիրներ պաշտպանել են Բայդենին ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 80 ամերիկացի գիտնականներ՝ ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պաշտպանել են Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գիտական հանրակցության ներկայացուցիչների՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված նամակում, որի տեքստը մեջբերում Է CNN հեռուստաընկերությունը:

«Մեր ղեկավարներն ինչպես երբեք պետք Է հասկանան գիտության արժեքը պետական քաղաքականությունը ձեւակերպելիս,- նշված Է նամակում:- Ժողովրդին իր ծառայության շատ տարիների ընթացքում Ջո Բայդենը մշտապես ցուցաբերել Է ցանկություն անսալու մասնագետներին, գիտահետազոտական մշակումների գործում միջազգային համագործակցության կարեւորության ըմբռնում եւ հարգանք մեր երկրի մտավոր կյանքում ներգաղթյալների ավանդի նկատմամբ»:

CNN-ը նշել Է, որ Բայդենի պաշտպանության այդ նամակը կազմելու նախաձեռնող Է դարձել ֆիզիկոս եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (Իլինոյսի նահանգից) դեմոկրատ Բիլ Ֆոսթերը: Ուղերձն ստորագրել են, մասնավորապես, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Հարոլդ Վարմուսը, որը ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բագավառում Նոբելյան մրցանակ Է ստացել «ռետրովիրուսային օնկոգենների բջջային բնույթի հայտնագործության» համար, ինչպես նաեւ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր կենսաքիմիկոս Ռոջեր Քոռնբերգը, որը մրցանակով Է պարգեւատրվել 2006 թվականին բջիջների կողմից գենետիկական ինֆորմացիայի պատճենման մեխանիզմի հետազոտության համար:

Բացի դրանից, տեքստի տակ իրենց ստորագրություններն են դրել ֆիզիկոս Բարրի Բերիշը, որը Նոբելյան մրցանակի Է արժանացել 2017 թվականին գրավիտացիոն ալիքների փորձարարական գրանցման համար, եւ 2009 թվականի դափնեկիրներ Էլիզաբեթ Բլեքբեռնը եւ Քերոլ Գրեյդերը, որոնք հայտնաբերել են «քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմը տելոմերների եւ տելոմերազի կողմից»: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում Բայդենի մրցակիցը կդառնա Սպիտակ տան գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում