Միջազգային

 Սոֆիայում տեղի են ունենում զանգվածային բողոքներ

2 րոպեի ընթերցում

 Սոֆիայում տեղի են ունենում զանգվածային բողոքներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի Է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, ակցիայի մասնակիցները ոստիկանության վրա են նետում հավկիթներ, որը կենդանի շղա Է կազմել խորհրդարանի շենքի շուրջը: Չնայած վաղ ժամին եւ աշխատանքային օրվան, բողոքի Է հավաքվել մի քանի հազար մարդ, որոնք արդեն 56-րդ օրն Է, ինչ պահանջում են կառավարության՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ եւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տակավին գիշերը խորհրդարանի նոր շենքի՝ նախկին կուսակցական տան շուրջը, որտեղ երկարատեւ նորոգումից հետո առաջին անգամ հավաքվում են պատգամավորները, ոստիկանական շղթա Է կարգվել, որը պետք Է պաշտպանի ժողովրդական ընտրյալներին ժողովրդական զանգվածների բողոքներից:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւին, որը պետք Է ելույթ ունենա խորհրդարանի նստաշրջանի բացմանը, եւ փոխնախագահ Իլյանա Յոտովային պահպանություն հարակավոր չեղավ, նանք ազատ անցան ակցիայի մասնակիցների շարքերով, նրանց դիմավորեցին ծափահարություններով եւ ողջույնի բացականչություններով: Բուլղարիայում զանգվածային հակակառավարական բողոքները շարունակվում են 56 օր: Սոֆիայում եւ երկրի մյուս քաղաքներում ամեն օր անցկացվում են հանրահավաքներ եւ երթեր, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ: Հակակառավրական ակցիաների մասնակիցները համառորեն պնդում են կառավարության եւ երկրի գլխվոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը: Բուլղարիայի մայրաքաղաքում շրջապատված են մնում հանգուցային խաչմերուկները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում