Միջազգային

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել Է իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պետեպարտամենտի ծանուցման մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում (Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում), սեպտեմբերի 2-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը:

Պետդեպարտամենտում սույն որոշումը բացատրել են ամերիկացիների անվտանգության համար անմիջական սպառնալիքով՝ կալանավորման եւ կալանքի տակ երկարատեւ պահելու մեծ ռիսկի պատճառով: Որոշումն ուժի մեջ Է մտել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին եւ կգործի մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը:

Արգելքը կարող վերացվել կամ երկարաձգվել ԱՄՆ-ի պետքարտուղարի որոշմամբ: Առանց Պետդեպարտամենտի հատուկ թույլատրման ամերիկյան անձնագրերով ԿԺԴՀ մուտք գործելու սահմանափակումն առաջին անգամ մտցվել Է 2017 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակվանից ի վեր դրա գործողությունն ամեն տարի երկարաձգվել Է: ма 17 2016 թվականի հունվարին ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը ԿԺԴՀ կատարած տուրիստական ուղեւորության ժամանակ Հյուսիսային Կորեայի հյուրանոցի պատից պոկել Է քաղաքական պլակատ:

ԿԺԴՀ-ի Գերագույն դատարանն ուսանողին դատապարտել Է 15 տարվա բանտարկության՝ պատիժը կրելով ուղղիչ-աշխատանքային գաղութում:

2017 թվականին Վոմբիերն ազատ Է արձակվել ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից «մարդասիրական նկատառումներով» եւ ԱՄՆ-ին հանձնվել ծանր վիճակում:

Հայրենիքում նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի հատվածների ախտահարում եւ դրա հյուսվածքների՝ գործնականում անդառնալի մահացում, շուտով նա մահացել Է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուսանողի մահվան կապակցությամբ հայտարարել Է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում ԿԺԴՀ-ի իշխանությունները: Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել Է, որ իր վարչակազմը մտադիր Է կանխել նման կարգի նոր միջադեպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում