Միջազգային

ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ Է կալանել Բարենցի ծովում

1 րոպեի ընթերցում

ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ Է կալանել Բարենցի ծովում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄիԳ-31 ռուսական կործանիչն օդ Է բարձրացել՝ «դիմավորելու» Նորվեգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Բարենցի ծովի վրա, Ռուսաստանի սահմանների մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Օդային թիրախի ճանաչման եւ ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ Է բարձրացել ՄիԳ-31 կործանիչը՝ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմից: Ռուսական կործանիչի անձնակազմը նույնականացրել Է օդային թիրախը որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայի P-3C «Օրիոն» ինքնաթիռ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ ՌԴ-ի պետական սահմանից նորվեգական ինքնաթիռի շրջադարձից հետո ռուսական կործանիչը բարեհաջող վերադարձել Է բազավորման օդակայան: Ռուսական կործանիչի ամբողջ թռիչքը կատարվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան:

«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում նորվեգական ինքնաթիռի կողմից չի թույլատրվել»,-ընդգծել են կենտրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում