Մաասը ներկայացրել Է Գերմանիայի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ Է վարում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների առնչությամբ, բայց ինքնուրույն Է լուծելու Էներգամատակարարման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել Է Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսում:
«Այդ հաշվով կասեմ այն, ինչ միշտ ասում եմ: Մենք չենք կարծում, թե նման արտատարածքային պատժամիջոցները համապատասխանում են միջազգային իրավունքին: Այդ մասին ես նաեւ ուղիղ երկխոսությամբ հայտարարել եմ իմ պաշտոնակից Մայք Փոմպեոյին: Այդ կապակցությամբ մենք բանակցություններ ենք վարում Վաշինգտոնի վարչակազմի հետ, եւ դա մնում Է մեր դիրքորոշումը»,-հայտարարել Է Մաասը, հավելելով, որ «մենք ինքներս Գերմանիայում պետք Է ընդունենք եւ ընդունելու ենք որոշում մեր Էներգամատակարարման վերաբերյալ»:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում Է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում՝ ՌԴ-ի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Այն իրագործելու Է Nord Stream 2 AG-ը՝ միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ: Եվրոպական գործընկերները՝ Royal Dutch Shell-ը, OMV-ն, Engie-ն, Uniper-ը եւ Wintershall-ը, նախագիծը միագումար ֆինանսավորում են 50 տոկոսով, այսինքն՝ յուրաքանչյուրը մինչեւ 950 մլն եվրո գումարով:
՛Նախագծի դեմ ակտիվորեն հանդես Է գալիս ԱՄՆ-ը, որը ԵՄ-ում առաջ Է քաշում իր հեղուկացված բնական գազը: Դեկտեմբերին նահանգները պատժամիջոցներ են սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ ընկերություններից պահանջելով անհապաղ դադարեցնել գազատարի անցկացումը: Շվեյցարական Allseas-ը գործնականում անմիջապես հայտարարել Էր այդ աշխատանքները դադարեցնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: