Չինաստանում Հնդկաստանին նախազգուշացրել են նոր սահմանային պատերազմի դեպքում լուրջ կորուստների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Global Times չինական թերթը սեպտեմբերի 1-ին նախազգուշացրել Է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին զինված հակամարտության դեպքում հնդկական զորքերն ավելի լուրջ կորուստներ կկրեն, քան 1962 թվականի սահմանային պատերազմի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Հնդկաստանը ցանկանում Է մրցակցել, ապա նա պետք Է հաշվի առնի, որ Չինաստանն ավելի շատ գործիքներ եւ հնարավորություններ ունի, քան ինքը:

Եթե Հնդկաստանը ռազմական դիմակայություն ցանկանա, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) անխուսափելիորեն կստիպի հնդկական բանակին անհամեմատ ավելի լուրջ կորուստներ կրել, քան դա եղել Է 1962 թվականին»,-ասվում Է թերթի խմբագրական հոդվածում:

Նախօրյակին՝ օգոստոսի 31-ին, Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չինացի զինվորականներին մեղադրել Է Լադակհ-ի սահմանային շրջանում սադրիչ գործողությունների մեջ, որոնք, Դելիի կարծիքով, ուղղված են եղել տարածքի կարգավիճակը փոխելուն:

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ «ՉԺԱԲ-ը օգոստոսի 29-ին սադրիչ տեղաշարժեր Է կատարել ստատուս-քվոն փոխելու համար եւ խախտել Է փոխհամաձայնությունը, որը ձեռք Է բերվել դիվանագետների եւ զինվորականների հանդիպումների ժամանակ»:

Իր հերթին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը Հնդկաստանին վճռական բողոք Է հայտարարել հնդիկ զինվորականների կողմից սահմանային գոտու հսկողության գիծը անօրինականորեն հատելու կապակցությամբ:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում Է, որ չինական կողմը Հնդկաստանից պահանջում Է՝ դուրս բերել զորքերը, որոնք անօրինականորեն հատել են սահմանային հսկողության գիծը, եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադրության հետագա սաստկացման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր